Հայկական և համաշխարհային բարձր տեխնոլոգիաների շուկայի երկու առաջատարներ՝ «Յուքոմը»-ը և «Կալիքսը»-ը, կներկայացնեն իրենց փորձն ու համագործակցության արդյունքները


Հայկական և համաշխարհային բարձր տեխնոլոգիաների շուկայի երկու առաջատարներ՝ «Յուքոմը»-ը և «Կալիքսը»-ը, կներկայացնեն իրենց փորձն ու համագործակցության արդյունքները

  • 16-02-2015 18:51:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 17-ին ժամը 13.30 –ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Լևոն Կիլիկեցի սրահում «Յուքոմ»-ը և ամերիկյան «Կալիքս» ընկերությունը հանդես կգան համատեղ ասուլիսով և կներկայացնեն նոր ինովացիոն տեխնոլիգիաների մուտքը Հայաստան: Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը և վաճառքի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Հադդադը կամփոփեն և կներկայացնեն ՏՏ բնագավառում երկու առաջատար ընկերությունների համագործակցության արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնություններն ու գաղափարները:
«Կալիքս» -ը ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար: «Կալիքս»-ի միջոցով աշխարհի ծառայություն մատուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցանցերը և իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:
«Յուքոմ»-ը Հայաստանում 2009թ.-ից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որի միջոցով մատուցում է իր ծառայությունները՝ ինտերնետ(U!Net), հեռուստատեսային ծառայություն(U!TV) և հեռախոսակապ(U!Phone): Այս ցանցում ինֆորմացիան մինչը սպառողի բնակարան է հասնում օպտիկական մալուխի միջոցով, որն ունի մինչև 1Գբիթ/վ թողունակություն:
Ի սկզբանէ «Յուքոմ» ընկերությունն իր ցանցը կառուցում էր՝ օգտագործելով «Էրիկսոն» (Ericsson) ընկերության BLM 1500 և T-Series ONT սարքային բազան: Սակայն երբ «Կալիքս»-ը (Calix) գնեց «Էրիկսոն»-ի օպտիկամանրաթելային կապի սարքավորումների մասնաբաժինը և կատարեց համապատասխան պլատֆորմի ինտեգրման աշխատանքները, ընկերությունն իր հետագա ծառայությունների համար անցում կատարեց դեպի Calix E7-20 Ethernet Service Access առավել կատարելագործված համակարգ՝ համահունչ լինելու մշտապես զարգացող լայնաշերտ ծառայության պահանջներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ