ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մեկնել է Մինսկ


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մեկնել է Մինսկ

  • 17-02-2015 17:26:10   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ փետրվարի 17-ին, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հրավերով մեկնել է Մինսկ` պատանիների և երիտասարդների բիաթլոնի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու համար: 
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկու նախարարների աշխատանքային հանդիպումները, որոնց շրջանակներում քննարկվելու են սպորտի ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես` համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և անցկացման, սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման, երկու երկրների մարզչական կազմի համար համատեղ ուսուցողական սեմինարների կազմակերպման ուղղությամբ:
Նախարարները ստորագրելու են ծրագրային փաստաթուղթ` 2015-2016 թթ. ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ