ԼՂՀ Մուշկապատ գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն


ԼՂՀ Մուշկապատ գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն

  • 18-02-2015 13:21:16   |   |  Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Մուշկապատ գյուղում /ԼՂՀ Մարտունու շրջան/ կառուցվում է համայնքային կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
 
«2010թ.-ին շենքը, որտեղ գործում էին մեր գյուղապետարանը, բուժկետն ու ակումբը, մոխրացավ, բայց, շնորհիվ մեր ֆրանսահայ բարեկամների, այսօր նույն տեղում գեղեցիկ շենք է կառուցվում, որն ամիսներ անց հնարավորություն կտա մեզ միաժամանակ մի քանի խնդիր լուծել գյուղում»,- նշում է Մուշկապատ համայնքի ղեկավար Հրազդան Ասրիբաբայանը:
 
Եռահարկ կենտրոնում կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսասրահը եւ համակարգչային սրահը, որոնք կսպասարկեն գյուղի շուրջ 380 բնակիչներին: Ընթացքում են կենտրոնի դռների, լուսամուտների տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները: «Այս համալիր կառույցներն արդյունավետ լուծում են Արցախի փոքր գյուղական համայնքների համար»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են որ ներկայումս Հիմնադրամն Արցախում կառուցում է ինը համայնքային կենտրոն, տասներորդն էլ շուտով ընթացք կստանա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն