«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 8-ին (Տեսանյութ)
25-02-2015 12:30:46 | Հնդկաստան | Մշակույթ
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 8-ին: Անդրանիկ ցուցադրությունից մի քանի օր անց ժապավենը հասանելի կլինի Համացանցում: Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում:
Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Նրա ստեղծմանը աջակցություն են ունեցել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Սէմ (Սարգիս) Մակարյանը և Արա Ազատյանը:
Հայերեն թրեյլերը՝ https://www.youtube.com/watch?v=WzJliT_1gI4
Ռուսերեն թրեյլերը՝ www.youtube.com/watch?v=ENZYgWKB2Ac