«Sanitek s.a.r.l» միջազգային օպերատորը ծառայություններ է մատուցել նաև Դավթաշեն վարչական րջանում


«Sanitek s.a.r.l» միջազգային օպերատորը ծառայություններ է մատուցել նաև Դավթաշեն վարչական րջանում

  • 02-03-2015 17:09:24   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Մարտի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներ է իրականացնում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ այդ, սակայն, Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման: Ընդորում, ծավալներով այս աղբամաններն ավելի մեծ են նախկիններից:
Նոր աղբամանններ են տեղադրվել նաև մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:
Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնմոս են, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից:
  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն