Տուգանվել է հասարակական կարգը խախտած թիվ 37 երթուղու վարորդը


 

Տուգանվել է հասարակական կարգը խախտած թիվ 37 երթուղու վարորդը

  • 06-03-2015 17:13:29   | Հայաստան  |  Հայտարարություններ

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տարածված  ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու վարորդի կողմից մեքենան վարելու ընթացքում ուղևորասրահում ծխելու, ուղևորի դիտողությանն անվայել արձագանքելու վերաբերյալ տեսանյութի առնչությամբ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն արագ արձագանքել և համապատասխան միջոցներ է ձեռնարկել նշված վարորդի նկատմամբ: Ըստ այդմ հ.37 երթուղու 1690Տ միկրոավտոբուսի վարորդ Արայիկ Հովհաննիսյանը, աշխատանքի ժամանակ ուղեսրահում ծխելու համար տուգանվել է 5000 դրամի չափով, իսկ ուղևորի նկատմամբ անվայել պահվածքի համար՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից նրան հայտարարվել է խիստ նկատողություն։
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ