Դոլարը շարունակում է աճել, եվրոն՝ նվազել


Դոլարը շարունակում է աճել, եվրոն՝ նվազել

  • 06-03-2015 18:14:21   | Հայաստան  |  Տնտեսություն


 

Երկրորդ օրն է, որ Հայաստանի արտարժույթի շուկայում նկատվում է հետևյալ միտումը. դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, եվրոյինը նվազել: Մասնավորապես, դոլարը նախորդ օրվա համեմատ դրական տատանում է գրանցում, եվրոն՝ բացասական:


Այսօր մարտի 5-ին՝ մարտի 6-ի դրությամբ դոլարի առքը գրանցել է  +0.09, իսկ վաճառքը +0.11 տոկոս, իսկ  եվրոն -2.46, և -2.34 տոկոս:


Ժամը 18։00–ի դրությամբ 1 եվրոն  բանկերը գնում էին 477 դրամ նվազագույն և 479 դրամ առավելագույն գնով, իսկ վաճառում 481 դրամ նվազագույն և  482.50 դրամ առավելագույն գնով:


tert.am-ը հիշեցում է, երեկ նույն պատկերը ավելի ցածր տոկոսային հարաբերակցությամբ գրանցվել էր նախորդ օրվա՝ մարտի 4-ի դրությամբ:

Նոյյան տապան  -   Տնտեսություն