Երեւանի կամերային տանը կայանալու է Աննա Պետրոսյանի հեղինակած «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակի շնորհանդեսը


Երեւանի կամերային տանը կայանալու է Աննա Պետրոսյանի հեղինակած «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակի շնորհանդեսը

  • 10-03-2015 12:37:58   | Հայաստան  |  Մշակույթ
 
2015թ. մարտի 10-ին, ժամը 18:00-ին Երևանի կամերային երաժշտության տանը կկայանա
«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ» յոթհատորյակի տոնահանդեսը՝ նվիրված հեղինակի՝ Աննա Պետրոսյանի 80-ամյա տարեդարձին: 
Միջոցառման կազմակերպիչը «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամն է:
Հյուրերի թվում են՝ ՀՀ Կրթության եւ գիտության,  ՀՀ Մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները, բուհերի ռեկտորներ եւ այլոք։
Ծրագրում՝ Բացման խոսք՝  Հայաստանի վաստակավոր արտիստ, «Կոմիտաս»-ի մեդալակիր Սարգիս ՆԱՋԱՐՑԱՆ,
նախաձեռնության հեղինակ, ԴԱՐ հիմնադրամի նախագահ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սվետլանա ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսք,
«Հովեր» համույթ, ԵճՀ «Սասուն» երգի-պարի ազգային համույթ, «Կարին» համույթ։
Միջոցառման շրջանակներում կցուցադրվի նաեւ «Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ. ճակատագրին ընդառաջ» տեսաֆիլմը։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ