Գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը


Գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը

  • 10-03-2015 17:01:40   | Հայաստան  |  Սպորտ

Մամուլի հաղորդագրություն
 
 
Մարտի 10-ին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ  մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո: Այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է  պահել  նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին՝ նախորդ  տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում: 
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է և համապատասխանաբար նաև   կարևոր  որոշումները  պետք է միասնաբար ընդունվեն: Խնդրի հանգամանալից  քննարկումից  հետո՝ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել  Բաքվում կայանալիք Եվրոպական  առաջին ամառային խաղերին: 6  մարզաձևերում հայ մարզիկներն իրենց  ուժերն են չափելու մրցակիցների  հետ: 
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր  քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ