Դեսպան Տեր-Ստեփանյանի և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի Բյուրոյի անդամների հանդիպումը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ


Դեսպան Տեր-Ստեփանյանի և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի Բյուրոյի անդամների հանդիպումը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ

  • 12-03-2015 19:30:43   | Ֆրանսիա  |  Մշակույթ
Մարտի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար, տիկին Միկայել Ժանն ընդունեց Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին` խմբի Բյուրոյի անդամների հետ միասին:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հավաստիացրեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին, որ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցութունը կցուցաբերեն հօգուտ Ֆրանկոֆոնիայի նրա ձեռնարկած գործունեության հարցում:
 
Դեսպանը ներկայացրեց խմբի գործունեությունը և ողջունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ այս համատեքստում ծավալված համագործակցությունը:
 
Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց դեսպան Տեր- Ստեփանյանին` Ֆրանկոֆոնիայի գործում խմբի ներգրավվածության համար: Նա վերահաստատեց իր ցանկությունը` սերտորեն համագործակցելու խմբի հետ, և կոչ արեց ֆրանկոֆոն դեսպաններին համախմբված գործել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստման հարցում, որը տեղի կունենա Երևանում ս/թ. աշնանը: 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/11/francophonie_meeting/
Նոյյան տապան  -   Մշակույթ