ՙՀայաստանում իրականացվում է ծրագիր՝ որը կխթանի դեղահումքի արտադրության նոր ավանդույթի ստեղծմանը՚ թեմայով ասուլիսի տեսագրություն


ՙՀայաստանում իրականացվում է ծրագիր՝ որը կխթանի դեղահումքի արտադրության նոր ավանդույթի ստեղծմանը՚ թեմայով ասուլիսի տեսագրություն

  • 17-03-2015 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մարտի 17-ին, ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունենում ասուլիս՝ նվիրված  ԱՊՀ երկրներում և տարածաշրջանում բացառիկ՝  Երևանում հիմնադրված դեղահումքի մշակման և սինթեզի լաբորատորիայում արտադրության փորձարարական (պիլոտային) ծրագրի մեկնարկին։
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
ծրագիրն իրականացնող շվեյցարական ընկերության ԱՊՀ-ում և Իրանում տնօրեն Տիգրան Հախվերդյանը,
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Թոփուզյանը։
 
Թեմայի վերաբերյալ.
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի,  շվեյցարական ընկերության և Զարգացման հայկական գործակալության միջև 2014թ. փետրվարի 14-ին կնքվել է եռակողմ համագործակցության հուշագիր, որով նախատեսված աշխատանքները և ներդրումները արդեն իսկ կատարված են: Լաբորատորիաներն արդեն ամբողջովին պատրաստ են շահագործման: Ներդրումների ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում կկազմի նվազագույնը 15 միլիոն եվրո: Ծրագրի իրագործումը հզոր խթան կհանդիսանա Հայաստանում դեղահումքի արտադրության նոր ավանդույթի հիմնման գործում:
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1,Արմենիա TV
 2.ԱրարատTV
3.NT.am
4.Aravot.am
5.Ռադիո Վան
6.News.am
7.Arminfo.am 
 
Աուլիսի լուսանկարներն այստեղ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 հեռախոսահամարով։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play