Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 18-03-2015 15:37:39   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` Մոսկվա): 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու դեսպանն անդրադարձան Կանադայի կյանքի տարբեր ոլորտներում կանադահայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա սերտ գործակցությանը: 
Անդրադարձ կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում և տարբեր երկրներում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Եղեռնի հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման համար իր մասնավոր գնահատանքը հայտնեց Կանադայի իշխանություններին: 
Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` ՀՀ-ում Կանադայի դեսպանը նշեց, որ իր դիվանագիտական գործունեությամբ կշարունակի նպաստել հայ-կանադական կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն