Մայիսի 6-ին կանցկացվի Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի երիտասարդական գավաթի խաղարկությունը
06-05-2011 11:03:42 | Հայաստան | Սպորտ
Մայիսի 6-ին Երեւանի «ՄԻԿԱ» մարզասրահում կկայանա Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի (ՀՁՖ) երիտասարդական գավաթի խաղարկությունը: Նախատեսված տղաների 7 եւ աղջիկների 3 քաշային կարգերում հայտավորված են 8 աղջիկներ եւ 126 տղաներ:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՁՖ փողնախագահ Դավիթ Խիթարյանը, այս տարվա բոլոր միջազգային մրցաշարերից ՀՀ ձյուդոյի երիտասարդական հավաքականը տուն է վերադարձել մեդալներով: Գավաթի խաղարկության նպատակներից է համալրել երիտասարդական հավաքականը եւ նախապատրաստվել հետագա մրցաշարերին:
Մայիսի 7-ին «ՄԻԿԱ» մարզասրահում տեղի կունենա «Նոր աստղ» թիմային գավաթի 4-րդ խաղարկությունը 1996-97թթ ծնված պատանիների միջեւ, իսկ 8-ին` Շուշիի ազատագրման 19 -ամյակին նվիրված դեռահասների հանրապետական մրցաշարը: