«Միացյալ Նահանգները և մյուս գերհզոր տերությունները չպետք է «ճնշում» գործադրեն Իրանի վրա».Իրանի արտգործնախարար


«Միացյալ Նահանգները և մյուս գերհզոր տերությունները չպետք է «ճնշում» գործադրեն Իրանի վրա».Իրանի արտգործնախարար

  • 20-03-2015 18:40:24   | Իրան  |  Միջազգային

 

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուս գերհզոր տերությունները չպետք է «ճնշում» գործադրեն Իրանի վրա՝ Թեհրանի միջուկային ծրագիրը կրճատելու հարցում համաձայնության գալու վերաբերյալ:

Զարիֆը նման հայտարարություններ է արել այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ:

Միացյալ Նահանգները և միջուկային ևս 5 գերհզոր տերություններ բանակցություններ են վարում Թեհրանի հետ, որոնց նպատակն է՝ սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների թեթևացման դիմաց:

Ազատություն ՌԿ

Նոյյան տապան  -   Միջազգային