Ֆիլմի ցուցադրություն Օտտավայում


Ֆիլմի ցուցադրություն Օտտավայում

  • 20-03-2015 19:54:19   | Կանադա  |  Մշակույթ

Մարտի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կանադայում ՀՀ դեսպանությունն Օտտավայում կազմակերպել էր աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը:

Կանադայի գրադարան-արխիվի «Աուդիտորիում» սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էին կանադական կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ներկայությամբ երեկոն պատվեցին ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը:

Երեկոն ողջույնի խոսքով բացեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և առաջիկայում նախատեսվելիք միջոցառումներին:

Ֆիլմի ավարտին խոսքով հանդես եկավ կանադական ֆիլմարվեստի ինստիտուտի տնօրեն, հայտնի կինոքննադատ Թոմ ՄքՍորլին, ով խոսեց ֆիլմի մասին, ներկայացրեց դրա կողմից փոխանցվող գաղափարը:

Արսինե Խանջյանը անդրադարձավ Թուրքիայի` Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հրամայականին, իսկ Ատոմ Էգոյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Էգոյանն ու Խանջյանն այնուհետև պատասխանեցին ներկաների հարցերին: 

URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/18/film_presentation_ottawa/

Նոյյան տապան  -   Մշակույթ