Ալպերում կործանված A-320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասված է


Ալպերում կործանված A-320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասված է

  • 25-03-2015 14:54:33   | Ֆրանսիա  |  Միջազգային

Երեկ Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության A-320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասված է, փոխանցում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։
 
«Չնայած սև արկղը վնասված է, բայց հնարավոր է այնտեղից տեղեկություն դուրս բերել», - ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյովը։
 
Ալպերում՝ ինքնաթիռի կործանման վայրում այսօր կվերսկսվեն որոնողական աշխատանքները։ Ֆրանսիայի ոստիկանության հաղորդմամբ՝ բարդ տեղանքի ու եղանակային վատ պայմանների պատճառով օրեր կպահանջվեն աղետից զոհվածների դիերը հայտնաբերելու համար։
 
Երեկ առավոտյան Բարսելոնայից Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք թռչող Airbus A 320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ֆրանսիական Ալպերում՝ Նից քաղաքից 100 կիլոմետր դեպի հյուսիս։ France Press-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում անկման պահին եղել է 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային