Ֆրանսիացի օդաչուները դատի կտան A320 ինքնաթիռի կործանման հետաքննությունից արտահոսքեր կազմակերպողներին


Ֆրանսիացի օդաչուները դատի կտան A320 ինքնաթիռի կործանման հետաքննությունից արտահոսքեր կազմակերպողներին

  • 27-03-2015 17:48:40   | Ֆրանսիա  |  Միջազգային
Ֆրանսիացի քաղաքացիական օդաչուների արհմիությունը (SNPL) մտադիր է դատի տալ Ֆրանսիայի հարավում A320 ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ լրատվամիջոցներում արտահոսքեր կազմակերպողներին, տեղեկացնում է France Info ռադիոկայանը:
«Մենք որոշել ենք հայց ներկայացնել և կոչ ենք անում ուղղումներ կատարել Տրանսպորտային աղետների հետաքննության ու վերլուծության բյուրոյի աշխատանքներում»,- հայտարարել է արհմիության նախագահ Էրիկ Դերիվրին:
Այս որոշումը կայացվել է The New York Times-ում աղետի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո, որոնք ստացվել են բյուրոյից:
«Սկզբում բյուրոն մամուլի ասուլիս է անցկացնում ու ասում, որ դեռ մեկնաբանություններ չի կարող տա, իսկ ընդամենը մի քանի ժամ անց The New York Times-ը մանրամասն տեղեկություններ է հաղորդում, որոնց իսկությունը հետագայում հաստատել է Ֆրանսիայի դատախազությունը»,- ասել է Դերիվրին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային