Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ


Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

  • 30-03-2015 17:39:09   | Ուկրաինա  |  Հասարակություն

 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ազատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
 
 
Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան
(կենսագրություն)
 
Ծնվել է 1973 թ. Անիի շրջանի Բարձրաշեն գյուղում:
1990 թ. ավարտել է Էջմիածնի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 
1990-1996 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում: 
1996 թ. ծառայության է նշանակվել «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը:
1996 թ. ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:
1998-2000 թթ. որպես հոգևոր սպասավոր ծառայել է Ազգային բանակում:
2000թ. փետրվարի 29-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի:
2000-2001 թթ. վարել է Մայր Աթոռի պարետի պաշտոնը:
2001-2002 թթ. սպասավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում որպես առաջնորդի օգնական, այնուհետև նշանակվել է Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ:
2003 թ. ընդունվել է Մոսկվայի Ս. Տիխոնի անվան Աստվածաբանական ինստիտուտի ասպիրանտուրա:
2005 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Վիմագիր արձանագրությունները եկեղեցագիտական տեսանկյունով» թեմայով և ստացել մասնավոր վարդապետության աստիճան:
2005 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
2006 թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս և շարունակել ծառայությունը Գեղարքունյաց թեմում իբրև առաջնորդ:
2008 թ. առ այսօր Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի (Աստանա, Ղազախստան) կազմ. կոմիտեի մշտական անդամ է:
2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
2009 թ. առ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն