ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ. Պատմություն, Մշակույթ, Ավանդույթներ գրքի շնորհանդեսը Մոսկվայում


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ. Պատմություն, Մշակույթ, Ավանդույթներ գրքի շնորհանդեսը Մոսկվայում

  • 01-04-2015 19:02:21   |   |  Նոր գրքեր

Մարտի 30-ին Մոսկվայում Լրագրողների տանը կայացել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Տեր-Սարգսյանցի ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ. Պատմություն, Մշակույթ, Ավանդույթներ մենագրության շնորհանդեսը։
Տվյալ մենագրությունն Արցախի պատմության գիտական, պատմա-մշակութային հետազոտություն է՝ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։
Գրքում հատուկ ուշադրություն է հատկացվել 1918-1921 թթ. միջև ընկած ժամանակահատվածին, որին վերագրվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման ակունքները, դիտարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնական փուլերը։
Մենագրության մեջ զետեղված են Լեռնային Ղարաբաղի հայերի ավանդույթների, մշակույթի, տոների և ծեսերի մասին մանրամասն տվյալներ։ 
Գիրքը հրատարակվել է Ռուսաստանի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Գիրքը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության խորհրդական Ռուբեն Զարգարյանը։
Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես են եկել հասարակական գործիչ և բարերար Վարտկես Արծրունին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, հայտնի ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, Ռուսաստանի ԳԱ Միջազգային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին և այլոք։  
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր