Հայաստանյան մամուլն ազատ չէ


Հայաստանյան մամուլն ազատ չէ

  • 05-05-2011 21:01:02   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում մամուլը չի կարող լինել ազատ, քանի որ տեղեկատվություն ստանալու գործընթացում լրագրողներին բազմաթիվ խոչընդոտներ են հանդիպում: Այսպիսի կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը այսօր տեղի ունեցած «Մամուլի ազատություն» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը: Քննարկման բանախոսներն էին Շուշան Դոյդոյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ տեղեկատվական հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Բանախոսների տեղեկացմամբ` այսօր շատ լրագրողներ օգտվում են այլընտրանքային լրատվամիջոցներում` բլոգերում իրենց կարծիքը հրապարակելու հնարավորություններից, քանի որ հայաստանյան մամուլն ազատ չէ: Ինչպես նշեց Շ. Դոյդոյանը, լրագրողները պետք է պատասխանատու լինեն իրենց ասած ամեն խոսքի համար, քանի որ լրագրողների հրապարակումները զանգվածային են. «Ազատությունն ու պատասխանատվությունը մեկ ամբողջի երկու տարբեր մասեր են»: Քննարկմանը մասնակցում էին նաեւ տարբեր համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն