Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի ԵԿ նախաձեռնությամբ


Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի ԵԿ նախաձեռնությամբ

  • 08-04-2015 19:11:06   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 8-ին ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Միջոցառման պաշտոնական հյուրերի թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և մյուս համայնքների շրջանային երիտասարդական կազմակերպությունների  ղեկավարները: 
 
Միջոցառման ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները հակիրճ ներկայացրին Ցեղասպանության պատմությունը, ասմունքեցին, մասնակցեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը և երաժշտական համարով ամփոփեցին միջոցառումը:
Հավելենք, որ միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդության շրջանում մեկ դար առաջ իրականացված ոճրագործության վերաբերյալ իրազեկվածության  մակարդակը և ևս մեկ անգամ բարձրաձայնել հայ ժողովրդի ցավի ու կորստի մասին:
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ