Միանգամից 2 նոր դրամական փոխանցումների համակարգեր Արդշինբանկում


Միանգամից 2 նոր դրամական փոխանցումների համակարգեր Արդշինբանկում

  • 09-04-2015 17:19:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Արդշինբանկը 03.04.2015 թվականից իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միանգամից 2 նոր «Best» և «ConversTransfer» դրամական փոխանցումների համակարգեր, որոնք սպասարկվում է Բանկի ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում:
 
«Best» և «ConversTransfer» համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: 
 
«Best»-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով: 
 
Նոր համակարգերի սպասարկումը և արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն և նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն:
 
Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում և հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:
 
«Best» և «ConversTransfer» համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին, սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best և ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:
 
 
ՙԱրդշինիբանկ՚ ՓԲԸ մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.ardshinbank.am/mission.php?lang_id=3&inc=7 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն