«Ազդարար» ամսագրի խմբագրությունը կոչ է անում Հայաստանի լրագրողական հանրությանը սատար կանգնել ճաղերի ետեւում կանգնած իրենց խմբագիր Մարտիկ Սարգսյանին
22-04-2015 17:24:24 | Հայաստան | Հայտարարություններ
2008 թ. Հնդկաստանի Կալկաթա քաղաքի «Հայ մարդասիրական ճեմարանի» դասախոս Մարտիկ Սարգսյանը և իր կինը` Գրետա Անդրեասյանը վերահիմնադրեցին 200 տարուց ավելի չհրատարակվող, հեռավոր 1794թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում երջանկահիշատակ Տեր Հ. Շմավոնյանի կողմից հիմնված «ԱԶԴԱՐԱՐ» հանդեսը, որը հանդիսացավ տպագիր հայ մամուլի առաջնեկը:
2009թ. Մարտիկ Սարգսյանը վերադարձավ Հայրենիք եւ շարունակեց «Ազդարարի» հրատարակությունը արդեն Երեւանում:
2013թ. ամռանը Մարտիկ Սարգսյանը ամսագրի հերթական համարի հրատարակման գումարը հայթայթելու նպատակով անհեռատեսորեն ներքաշվեց հակաօրինական գործարքի մեջ, կալանավորվեց եւ արդեն մեկուկես տարի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` այլ անձանց շուրջ 3 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով:
Չնայած այն բանին, որ նախկին ազատամարտիկ, վիրավոր-հաշմանդամ, լրագրող եւ պատմաբան Մարտիկ Սարգսյանը ընդունել է իր մեղքը, եւ խնդրագրերով բազմիցս դիմել է դատական ու պետական վերին ատյաններին, խնդրելով փոխել իր նկատմամբ խափանման միջոցը եւ հնարավորություն տալով դուս գալ կալանավայրից ու մի քանի ամիսների ընթացքում փոխհատուցել տուժողներին իր կողմից պատճառած վնասը՝ սակայն ապրադյուն, նրա բոլոր այդ դիմումները մերժվել են:
«Ազդարար» ամսագրի խմբագրությունը կոչ է անում Հայաստանի լրագրողական հանրությանը, բոլոր բարի կամքի տեր մարդկանց, սատար կանգնել ճաղերի ետեւում հայտնված իրենց գործընկերոջը, իսկ դատական ատյաններին խդրում օրենքի սահմաններում մեղմ վերաբերվել նախկին ազատամարտիկ-լրագրողին, հնարավորություն տալով նրան հնարավորինս շուտ փոխհատուցել այլոց պատճառած վնասը:
«Ազդարարի» խնբագրությունը խնդրում է իր գործընկեր լրատվամիջոցներին հնարավորինս տարածել այս կոչը: