Մոսկվա է ժամանել Եմենից տարհանված մարդկանցով երկու ինքնաթիռ


 

Մոսկվա է ժամանել Եմենից տարհանված մարդկանցով երկու ինքնաթիռ

  • 23-04-2015 18:03:21   | Ռուսաստան  |  Հայտարարություններ
 

pic_59026d105ebdf8175c11baf27c28a3b4Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ապրիլի 23-ի գիշերը Մոսկվայի օդանավակայաններից մեկում վայրեջք են կատարել երկու ռուսաստանյան Ил-62 ինքնաթիռներ՝ Ռուսաստանից և այլ երկրներից այն քաղաքացիներով, ովքեր ստիպված էին լքել Եմենը:
Սա ութերորդ և իներորդ չվերթներն են, որոնք իրականացվել են պատերազմի մեջ ներքաշված այդ արաբական երկրից մարդկանց տարհանելու նպատակով:
Առաջին ինքնաթիռով ժամանել է 140 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Եմենի և ԱՄՆ քաղաքացիներ: Երկրորդում՝ մոտ 160 մարդ՝ Կուբայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիներով:

 
Nyut.am
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ