Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող դրոշը Փանիկում


Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող դրոշը Փանիկում

  • 23-04-2015 18:28:55   | Շիրակի մարզ  |  Հարցազրույցներ
 
Այսօր` ապրիլի 23-ին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց Շիրակի մարզի Փանիկ համայնքում:
Ապրիլի 23-ի կեսօրին Փանիկցի երիտասարդները գյուղի կենտրոնում դիմավորեցին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին և նրա հետ միասին պարզեցին 100 մետր երկայնքով դրոշը: Մեծ Եղեռնին նվիրված հերթաական ֆլեշմոբ-ակցիան մեկնարկեց երթով: 
Երթն առաջանորդվեց դեպի Փանիկի Սուրբ Տիրամայր եկեղեցու բակ, որտեղ` ակցիայի մասնակիցները երեղեցու շուրջ շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
 
 
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play