Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչներն այցելել են Ջարդի ձոր (Տեսագրություն)


 

Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչներն այցելել են Ջարդի ձոր (Տեսագրություն)

  • 24-04-2015 18:28:05   | Շիրակի մարզ  |  Հայտարարություններ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն անմեղ նահատակներին մատուցելու համար այցելեցին Ջարդի կամ Հերհերի ձոր: Հարյուրավոր քաղաքացիներ, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և հոգևորականներ այցելեցին այստեղ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թվականին զոհվածների հիշատակին՝ խնկարկելով եւ ծաղիկներ դնելով հուշարձանին:

Թեեւ այսօր ամեն տարվա համեմատությամբ բավականին ցուրտ էր եւ ձնառատ, այնուամենայնիվ քաղաքացիների հոսքն աննախադեպ մեծ էր: Երիտասարդ տղաներ ու աղջիկներ, երեխաներ, երիտասարդ ընտանիքներ, ովքեր ծաղկեփնջերով, դրոշներով ու պաստառներով շարժվում էին Ջարդի ձոր, պահանջում էին հիշել եւ հատուցել, դատապարտել անցած դարի ոճիրն ու արհավիրքը, որին զոհ գնացին 1.5 մլն-ից ավելի անմեղ հայորդիներ:

11103493_483711288445412_93325209_n11149134_483711285112079_1244234277_n11156911_483711301778744_927906426_n11158090_483711315112076_774501026_n11160473_483711291778745_162800010_n11165870_483711311778743_1778355629_n11173437_483711308445410_679397487_n11180066_483711305112077_1621579667_n11185823_483711281778746_236125615_n11186404_483711318445409_1373668818_n

galatv.am

Նոյյան տապան  -   Հայտարարություններ