Մայրաքաղաքում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ


Մայրաքաղաքում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ

  • 29-04-2015 14:25:34   | Հայաստան  |  Տնտեսություն

Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի  միջոցառումներ:  Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ  քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն