Երևանում առանձնակի ենք նշում Ջազի միջազգային օրը.Տարոն Մարգարյան


Երևանում առանձնակի ենք նշում Ջազի միջազգային օրը.Տարոն Մարգարյան

  • 30-04-2015 14:05:07   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ,
 
Հարգելի ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա առթիվ:
Գաղտնիք չէ, որ երաժշտարվեստի այս տեսակն առանձնակի է գնահատված մեզանում և դա, իմ խորին համոզմամբ, նաև հայկական ջազի տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ է: Ու հատկանշական է, որ մեր ջազմենները, գնահատված լինելով նաև աշխարհում, մեր երկրին բերել են ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի պատվաբեր համբավ, Երևանին էլ՝ ջազի տարածաշրջանային կենտրոնի համարում:
Նաև սրանով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում մենք առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն ինքնատիպ տոնախմբության է վերածվում: Ընդ որում, արդեն ավանդական դարձած Ջազի տոնը սիրվել ու գնահատվում է ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորելով գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու վերելք և, անշուշտ, նորանոր ձեռքբերումներ:
 
 
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Նոյյան տապան  -   Մշակույթ