Հրատարակվել են Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը<br />


Հրատարակվել են Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը

  • 22-12-2010 15:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը: 20-րդ դարի բյուզանդական ուղղափառ աստվածաբանական մտածողության բացառիկ ներկայացուցիչներից մեկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի, «Ուղղափառ ուղին» գիրքն առաջին անգամ է հայերեն հրատարակվում: Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Մուրադյանը: «Վարք Սրբոցի» Դ հատորը, ընդգրկում է «Ս. Պանդալիոն - Ս. Կույս Քրիստոնիա» հոդվածները: Այն գրաբարից թարգմանել է Գեւորգ Մադոյանը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, երկու աշխատությունները հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն