Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ


Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ

  • 14-05-2015 16:15:11   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

 
Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի  ուշադրության կիզակետում են: Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից:
Ջերմոցի կառուցումը «Արմյանսկիյ ՈՒրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են  30հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5հա մակերեսով ջերմոց: Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ և վարունգ, որը գրեթե ամբողջությամբ  կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի  300 աշխատատեղ: 
Գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը և, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play