Փոթի նավահանգստի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը


 

Փոթի նավահանգստի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

  • 16-05-2015 12:59:10   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 «Այսօր Վրաստանում շատ գործեր են արվում: Երկրում չկա մի նախարար, որին անգործության մեջ կարելի է մեղադրել: Ամբողջ Կառավարությունն է աշխատում մեծ եռանդով: Մինչդեռ, ինչպես պարզվեց աջակցության հետ (բնակչություն -խմբ.) դժվարություններ ունենք: Արդար չի լինի ասել, որ ոչինչ չի արվել: Օբյեկտիվ պատճառների հետևանքով մենք ստացել ենք այն, ինչ ստացել ենք», -խոսելով NDI-ի անցկացրած սոցհարցման արդյունքների մասին` հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ հարցման արդյունքների համաձայն` ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասը դժգոհ է Կառավարության գործունեությունից, իսկ իշխող կուսակցությանն աջակցում է ընդամենը 24%:
Մայիսի 15-ին Փոթի նավահանգստի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը: Նավահանգիստը սկսել է աշխատանքը: Բողոքող աշխատակիցների և նավահանգստի վարչության միջև համաձայնություն է ձեռք բերվել ուշ գիշերը: Ցուցարարների բոլոր պահանջները կատարվել են: Միակ պահանջը, որի որոշումը ժամանակավորապես հետաձգվել է, աշխատավարձերի 14%-ով բարձրացումն է: «Մենք որոշեցինք դադարեցնել գործադուլը, քանի որ մեր հիմնական պահանջների մասով` նավահանգստի վարչությունը զիջումների գնաց: Վաղվանից նավահանգիստը կսկսի աշխատանքը», -հայտնել է Փոթի նավահանգստի աշխատակիցներից մեկը: Հիշեցնենք, որ նավահանգստի աշխատակիցների գործադուլը սկսվել էր մայիսի 6-ին: Աշխատակիցները, որոնք գործադուլի էին դիմել պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և «13-րդ աշխատավարձի» պահպանում: Գործադուլը սկսվել էր աշխատակիցների և նավահանգստի վարչության միջև վերջնագրի ժամկետի լրանալուց հետո: Միաժամանակ վարչությունը բնութագրում էր գործադուլը որպես «ծառայողական պարտականությունների ինքնագլուխ դադարեցում, որին անպայման հետևելու է պատիժ»: Նավահանգստի աշխատակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն դադարեցնի գործադուլը մինչև իրենց պահանջները հաշվի չառնվեն: Գործադուլին մասնակցում էին նավահանգստի 600-ից ավելի աշխատակից: Մայիսի 6-15 ընկած ժամանակահատվածում Փոթիի նավահանգիտը, փաստացիորեն, անդամալուծված էր: Հիշեցնենք, որ Փոթի նավահանգստի միջոցով է անցնում երկրի ապրանքաշրջանառության մեծ մասը, այդ թվում նաև դեպի այլ երկրներ բեռների փոխադրումը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վախթանգ Խմալաձեն, խոսելով Ներքին Գործերի նախարարության ծրագրած բարեփոխման մասին, հայտնել է, որ «անցկացվող բարեփոխումները պետք է ապահովեն պետական անվտանգությունը»: Վերջապես եկել է ժամանակը, և մենք կանցկացնենք այդ կարևորագույն բարեփոխումը: Վերջապես տեղի կունենա Ներքին Գործերի նախարարության ստորաբաժանումը: Այն գերատեսչությունը, որը պետական անվտանգության պատասխանատվությունն է կրում, կլինի առանձին Ներքին Գործերի նախարարությունից: Առանձնացված գերատեսչությունը կղեկավարի ոչ թե պետական-քաղաքական անձ, այլ նշանակված մասնագետը: Բերեփոխումն անցկացնելուց հետո մենք կստանանք այնպիսի մոդել, երբ երկրում ցանկացած քաղաքական իշխանության փոփոխություն չի հանգեցնի առանձնացված գերատեսչության ղեկավարության փոփոխությանը: Դա արդեն չի լինի քաղաքական գերատեսչություն: Գերատեսչությունը անկախ երկրի ներքաղաքական կյանքից կլինի կայուն և կշարունակի աշխատանքը», -հայտնել է Վախթանգ Խմալաձեն:
«Աստված մեծ գանձ է շնորհել Վրաստանին: Երկիրն օրհնված է ջրով: Այդ ռեսուրսի մասին ինչպես պետք է հոգ տանել տեղում, այնպես էլ պետք է արտահանել այն», -մայիսի 15-ին հայտարարել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահը:
Մայիսի 15-ին Թբիլիսիում անցկացվող ՎԶԵԲ վեհաժողովի շրջանակներում Վրաստանի Տնտեսության նախարարը հանդիպել է Հայաստանի Տնտեսության նախարարի հետ: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև երկկողմանի տնտեսական համագործակցության հարցեր: Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված է շուրջ 60 պայմանգիր, այդ թվում նաև տնտեսական և առևտրային համագործակցության վերաբերյալ: 2003-2014թթ. ժամանակահատվածում Հայաստանը Վրաստան է ներդրել 20 130 000 դոլար: Հարկ է նշել, որ 2014թ. անցյալ տարիների համեմատությամբ Վրաստանում հայկական ներդրումների չափը աճել է 139%-ով: Վիճակագրական տվյալների համաձայն` 2015թ. սկզբի դրությամբ Վրաստանում կա հայկական կապիտալի մասնակցությամբ 48 գրանցված ձեռնարկություն: Կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություններում զբոսաշրջիկության բաղադրիչը: Հայաստանից զբոսաշրջիկների քանակը տարեցտարի աճում է: 2014թ. Վրաստան է այցելել  1 325 635 այցելու Հայաստանից: Դա 2.6%-ով ավելի է, քան 2013թ.», -ասված է Վրաստանի Տնտեսության նախարարության հայտարարությունում:
Վրաստանի Կենտրոնական Բանկը մայիսի 16-ի համար լարիի նոր կուրս է սահմանել` 1 դոլարը` 2.3637 լարի: Լարին արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ: 1 եվրոն կարժենա 2.7016 լարի: Լարին շարունակվում է արժեզրկվել:
Վրաստանի ազգային Վիճակագրական Գործակալության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ. կրճատվել է արտասահմանից Վրաստան ուղարկվող գումարային միջոցների ծավալը: Ապրիլին Վրաստան է փոխանցվել 91 100 000 դոլար, ինչը 29 400 000 դոլարով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ուղարկված գումարային միջոցների ընդհանուր քանակի 92.2% գալիս է 12 խոշորագույն երկիր- դոնորներից: Առաջին տեղը անփոփոխ կերպով զբաղեցնում է Ռուսաստանը: Ապրիլին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 37 000 000 դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Հունաստանը` 13 300 000 դոլար, երրորդ տեղը` Իտալիան (8 200 000 դոլար), ԱՄՆ-ն` չորրորդ տեղը (8 100 000 դոլար) և Թուրքիան հինգերորդ տեղը (5 700 000 դոլար): Ինչպես հայտնում է Վրաստանի վիճակագրական գերատեսչությունը, 2015թ. ապրիլին Վրաստանից արտասահման է փոխանցվել 14 500 000 դոլար:
 
http://armenian-community.ge/News/1092
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը