Հանրապետության որոշ համայնքներում կայացել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված տեղական հանրաքվեն


Հանրապետության որոշ համայնքներում կայացել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված տեղական հանրաքվեն

  • 18-05-2015 14:53:10   | Հայաստան  |  Տնտեսություն
ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ՝ «ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ն 2015Թ-Ի ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ  ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ (18-ը մայիսի, 2015թ.)
 
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
 
2015թ-ի մաիսի 17-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնված տեղական հանրաքվեն Լուռո, Տավուշի և Սյունիքի  մարզերի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Շինոհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի, Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի և Հովքի համայնքներում։
Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով կազմակերպությունը հանրաքվեի օրը դիտարկումն իրականացրել է պլանավորված 11 տեղամասերի փոխարեն միայն թվով 3 ընտրատեղամասերում (դիտարկումն իրականացվել է կամավորների ռեսուրսներով)։ Դրանք են՝ Դիլիջանի մշակույթի պալատ՝ 41/1, Թեղուտ համայնքի 41/01 և Հաղարծինի համայնքային կենտրոն՝ 41/1)։ 
Մինչ այդ կազմակերպությունը հետևել էր հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքին։ 
Դիտարկաման արդյունքում պարզ դարձավ, որ գոյություն ունեն էական օրենսդրական բացթողումներ՝ ինչպես «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ «ՀՀ Ընտրական օրենսգիրքում»։ Ընտրական օրենսգրքի բացերից մեկը վերաբերում է նույնականացման քարտերի կիրառման հետ կապված կարգավորումների բացակայությանը՝ ինչը կրկնաքվեարկությունների ռեիսկեր է պարունակում։
Արձանագրվել են քվեաթերթիկների կորուստներ (կարուսելի ռեսկ), մարդկանց կուտակումներ ընտրատեղամասի մոտ (ինչը մարդկանց խմբերով ուղեկցելու արդյունք է), պետական և տեղական իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների  ներկայություն ընտրատեղամասի ներսում, բազմակի քվեակության դեպքերի փորձեր, լցոնումներ անելու տրամադրվածություն, ինչը չի իրականացվել միայն մեր դիտորդի ներկայության պատճառով։ 
Հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի ընթացքում և, հատկարես, հանրաքվեի օրը արձանագրվել է վարչական ռեսուրսի էական միջամտություն։ Հանրաքվեի օրվա ընթացքում կազմակերպման գործընթացում բոլոր համայնքներում ակտիվ մասնակցություն են ունեցել մարզպետարանների և պետական այլ իշխանությունների ներկայացուցիչներ։ 
Քարոզարշավի ընթացքում պետական պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է Համաշխարհային բանկի, ԵՄ-ի այլ միջազգային կառույցների կողմից համայնքներում բազմամիլիոն ներդրումների մասին, եթե բնակիչները կողմ քվեարկեն։
Իրավական կարգավորումների բացակայության, քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածության, ԶԼՄ-ների ոչ-էական ներգրավվածության ու մրցակցային պայմանների բացակայության պատճառով քարոզարշավի և հանրաքվեի քվեարկության ընթացքն անցել է վերասկողության ու հավասարակշռման մեխանիզմների բացակայությամբ՝ թափանցիկության ու հավաստիության մեծ ռիսկեր առաջացնելով։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play