18-05-2015 16:31:05 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 28-ին Վահագնի բնակելի թաղամասում կկայանա Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը։
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը և Seedstars World ընկերությունը հայտարարում են հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ ծրագրավորողներին, այնպես էլ արդեն կայացած ստարտափերի համար։ Միջոցառման գործընկերներն են Հովնանյան Ինտերնեյշնլ, ՎիվաՍել-ՄՏՍ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս և Սիքստ ընկերությունները: Մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում ծրագրավորողների համար կկայանա Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը, իսկ ստարտափերի համար՝ Seedstars Երևանը։
Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015
Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլ ծրագրերի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ: Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ ։
Մրցույթին կարելի է մասնակցել միայն 2-5 անդամից բաղկացած թիմային կազմով: Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Անհրաժեշտ է այն լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ mic@mic.am էլ. հասցեին: Ձեր մասնակցությունը անհրաժեշտ է գրանցել նաև հետևյալ կայքում goo.gl/8bDO2H. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015 թ-ի մայիսի 20-նն է:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա ՄԻԿ Հայաստանի գրասենյակից Վահագնի թաղամաս և հակառակ ուղղությամբ Հեքըթոնի մասնակիցների տեղափոխման հարցը: