Վրրաստանի համար շատ կարևոր է խուսափել Ռուսաստանի հետ նոր պատերազմից.Վրաստանի Պաշտպանության նախարար


Վրրաստանի համար շատ կարևոր է խուսափել Ռուսաստանի հետ նոր պատերազմից.Վրաստանի Պաշտպանության նախարար

  • 22-05-2015 11:07:12   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Եվրամիությունը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային կհատկացնի 2 000 000 000 եվրո մանր և միջին բիզնեսը զարգացնելու համար: «ԵՄ-ի հետ Ասոցացման մասին պայամանագիր ստորագրած երեք երկրները 10 տրավա ընթացքում, ամեն տարի կստանան  200 000 000 եվրո ԵՄ-ի բյուջեից մանր և միջին բիզնեսների զարգացման համար», -ասված է պաշտոնական հայտարարությունում:
 
«Որոշ ժամանակ առաջ հրապարակվել էր Եվրոպական հանձնաժողովի հաշվետվությունը, որտեղ հստակորեն ասված է, որ Վրաստանը կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել մեծ հաջողությունների, անցկացրել է մասշտաբային բարեփոխումներ: Վրաստանն արդեն գրեթե կատարել է բարեփոխումների մեծ մասը, որոնք անհրաժեշտ էր անցկացնել երկրի պարտականությունների շրջանակներում` ըստ ԵՄ-ի հետ վիզային ազատականացման ծրագրի: Մենք արդեն հասել ենք բարձր, միջազգային, եվրոպական չափանիշների մակարդակին: Մենք հիմա գտնվում ենք եզրափակիչ փուլում: ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմից մեզ բաժանում է ընդամենը մի քայլ», -մայիսի 21-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
 
«Արևելյան համագործակցության ծրագիրը եվրոպական ընդարձակման քաղաքականության գործիք չէ: Եվրոպայի հետ վիզային ռեժիմի վերացման` Ուկրաինայի և Վրաստանի փորձերը(!) բավարար չեն: Բոլոր պահանջները բավարարելու համար այդ երկրները դեռ շատ բան ունեն անելու», -մայիսի 21-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
 
«Համագործակցությունը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ չէ: Գոյություն ունի պայմանների մի ամբողջ շարք, որոնց կատարման դեպքում Վրաստանը և Ուկրաինան կարող են հուսալ(!) դրական գնահատականի և առաջխաղացի Եվրամիության հետ վիզայի ազատականացման հարցում: Հիմա մենք պետք է կենտրոնանանք հետագա քայլերի վրա: Այդ քայլերն անմիջականորեն կապված են Եմ-ի հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ վերցված պարտականությունների իրականացման հետ: Հենց դա էլ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացն է», -մայիսի 21-ին հայտարարել է Երոհկոմիսար Յոյաննես Հանը: 
 
Մայիսի 21-ին Վրաստանի վարչապետը մասնակցել է Ռիգայում անցկացվող Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության ֆորումին: Տվյալ ֆորումի աշխատանքին են մասնակցել Եվրամիության գերագույն ներկայացուցիչները, ինչպես նաև Դանիայի և Շվեդիայի վարչապետերը: Ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունենալով` Իրակլի Ղարիբաշվիլին պատմել է Վրաստանում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության կողմից անցկացվող բարեփոխումների մասին: «Բոլորը խոսում են այն մասին, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Մնացել է անցկացնել տեխնիկական գործընթացներ, և հուսով եմ` մինչ տարվա վերջը Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպական քաղաքներ», -վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
«Ճնշումը մեծ է: Ռուսաստանը խախտում է մեր օդային տարածությունը, գողանում է մեր մարդկանց և շարունակում է այլ անօրինական գործողություններ սահմանային շրջաններում: Հնարավոր է գայթակղություն եղել է` պատասխանելու այդ բոլոր սադրանքներին, բայց դա Ռուսաստանի օգտին կլիներ: Նրանք սխալների են սպասում մեր կողմից: Մեր երկրի համար շատ կարևոր է խուսափել Ռուսաստանի հետ նոր պատերազմից: Մեզ զոհեր այլևս հարկավոր չեն», -մայիսի 21-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
 
«Վազիանիի ռազմական պոլիգոնում շարունակվում են վրաց-ամերիկյան  ռազմական-մարտավարական զորավարժությունները: Անցկացվող զորավարժությունները ներառել ն ինչպես մարտավարական, այնպես էլ կրակային տարրեր: Զինծառայողները հրաձգություն են կատարել տարբեր տրամաչափի գործիքներից և տարբեր հեռավորություններից: Զորավարժությունները արդեն մտել են եզրափակիչ փուլ և մասնակիցներին մնում է ավարտին հասցնել մի շարք տեխնիկական առաջադրանքներ` ծանր ռազմական տեխնիկայի գործածմամբ, ինչպես նաև ավարտին հասցնել զորավարժությունների տեսական բաղադրիչը», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
 
Եվրամիության հետ Վրաստանի Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է 828 000 000 դոլար, ինչը 7% քիչ է, քան 2014թ. նույն ժամանակահատվածում: Եվրոպական երկրների արտահանումը կազմում է 206 000 000 դոլար, իսկ ներկրումը` 632 000 000 դոլար: ԵՄ-ի հետ Վրաստանից առևտրի չափաբաժինը կազմել է երկրի ընդհանուր ապրանքնաշրջանառության 28%:
 
ԱՊՀ երկրների հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2015թ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 897 000 000 դոլար, ինչը 24% քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ԱՊՀ երկրներում արտահանումը կազմում է 250 000 000, իսկ ներկրումը` 647 000 000 դոլար: ԱՊՀ երկրների հետ Վրաստանից ապրանքի չափաբաժինը կազմել է երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության 30%: 
 
Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերը ըստ վիճակագրական տվյալների` Թուրքիան է` ապրանքաշրջանառությունը` 476 000 000 դոլար հունվար-ապրիլ ամիսներին: Երկրորդ տեղում է Ադրբեջանը` (290 000 000 դոլար), իսկ երրորդ տեղում Չինաստանը` (248 000 000 դոլար):
 
http://armenian-community.ge/News/1102
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը