Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերւմ բացվել են համայնքային կենտրոններ


Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերւմ բացվել են համայնքային կենտրոններ

  • 22-05-2015 15:19:44   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Խաչմաչ և Շոշ գյուղերի համայնքային կենտրոնների բացման հանդիսավոր արարողություններին:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուծված կենտրոնների շահագործմանը նվիրված միջոցառումներին մասնակցում էին նաև հիմնադրամի՝ տարբեր երկրների տեղական կենտրոնների ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
 
Հնչած ելույթներում համայնքի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարերաներին՝ գեղեցիկ ու հարմարավետ շենքերի համար և խոստովանել, որ կենտրոնների գործարկումը նոր ռիթմ կհաղորդի համայնքային կյանքին: Կարևորելով հատկապես գյուղերում իրականացվող հիմնադրամի ծրագրերը՝ բնակիչների ու բարերարների կողմից ընդգծվել է, որ դրանք նպաստում են գյուղերի զարգացմանն ու կանխում երիտասարդների արտահոսքը:
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության այս համատեղ ծրագրի շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում  արդեն շահագործվել է 7 համայնքային կենտրոն, նախատեսվում է կառուցել ևս 11-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play