3-5 տարեկան երեխաները մրցել են իրենց վարորդական հմտություններով


3-5 տարեկան երեխաները մրցել են իրենց վարորդական հմտություններով

  • 01-06-2015 15:20:14   | Հայաստան  |  Մանկական էջ

 
Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբն Ազատության հրապարակում կազմակերպել էին «Փոքրիկ վարորդ» խորագրով ծրագիրը։ 3-5 տարեկան երեխաները՝ տղաներ և աղջիկներ, իրենց էլեկտրամոբիլներով ցուցադրում էին վարորդական հմտություններն ու արագությունը։ 
Երեխաները մրցում էին զույգերով՝ հատուկ գծավորված մրցուղում լուսացույցի ազդանշանով և ըստ ժամանակի։
Ծրագրի ընթացքում փոքրիկ վարորդները ստացան նաև նվերներ։ 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play