Հունիսմեկյան տոնական միջոցառում՝ Ստեփանավանում


 

Հունիսմեկյան տոնական միջոցառում՝ Ստեփանավանում

  • 01-06-2015 15:51:30   |   |  ՆՈՐՄԱԼ ՉԷ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի առթիվ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի Կենտրոնական հրապարակում «Լիարժեք կյանք” ՀԿ-ը՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի հետ համատեղ կազմակերպեցին հունիսմեկյան տոնական միջոցառում: Ելույթներով հանդես եկան Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի վոկալ ստուդիայի սաները: Ընթերցվեց նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հունիսմեկյան շնորհավորական ուղերձը: Ողջույնի խոսքում «Լիարժեք կյանք” ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը մասնավորապես նշեց. “Երեխաների ներդաշնակ դաստիարակության և զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումն ու բարեկեցիկ պայմանների առկայությունը կարևորելով` “Լիարժեք կյանք” ՀԿ-ը նման միջոցառումներով փորձում է հանրության ուշադրության կենտրոնում պահել հատուկ կարիքներով երեխաների խնդիրները, ապահովել նրանց հավասար մասնակցությունը համայնքային կյանքին ու միջոցառումներին”: Տոնական միջոցառմանը «Լիարժեք կյանք" ՀԿ –ում "Օրանժ" Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ գործող "Կրթության ու զարգացման ցերեկային կենտրոն" հաճախող երեխաներն իրենց հասակակիցներին գունավոր թղթերից պատրաստված փոքրիկ սավառնակներ նվիրեցին` միաժամանակ ի ցույց դնելով կենտրոնում ձեռք բերած հմտությունները: Երեխաների ոգևորությունն այնքան մեծ էր, որ իրենք նույնպես սավառնակներ պատրաստելու ցանկություն հայտնեցին: Կենտրոն հաճախում են շուրջ 40 երեխաներ Ստեփանավանից և հարակից գյուղական համայնքներից` ձեռք բերելով զանազան կիրառական հմտություններ: Ավանդական գունավոր կավճանկարին գումարվեց նաև մուլտդիտումը` Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում:  
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հռչակվել է 1949թ-ի նոյեմբերին՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և առաջին անգամ նշվել 1950թ-ին: Մինչ օրս աշխարհի գրեթե բոլոր երկրներում հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: 
 Ըստ ՄԱԿ-ի Մանկական  Հիմնադրամի   (UNICEF) հրապարակած  «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար  կրթական, առողջապահական  եւ  սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի /2012  թ./, մեր երկրում հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ն է հաճախում հանրակրթական  դպրոց: Հարցազրույցի մեթոդով անցկացված հետազոտությանը մասնակցած 5707 երեխաներից 5322-ը բնակվում են ընտանիքում, 385-ը` մանկատանը: Հետազոտության մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը չունեն ընկերներ, իսկ 33%-ը երբևէ չի մասնակցել իր ապրած համայնքում կազմակերպված որևէ միջոցառման:
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ