Գերմանացի քաղաքական գործիչները ՖԻՖԱ-ին այլընտրանքային կառույց ստեղծելու կոչ են արել


Գերմանացի քաղաքական գործիչները ՖԻՖԱ-ին այլընտրանքային կառույց ստեղծելու կոչ են արել

  • 01-06-2015 16:10:14   | Գերմանիա  |  Միջազգային
 
Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են արել ՖԻՖԱ-ին այլընտրանքային կազմակերպություն ստեղծել: Պատճառը Զեպ Բլատերի վերընտրությունն է կազմակերպության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է Դոյչե Վելեն:

 

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆի կարծիքով, առնացքային ֆեդերացիաները կարող են ստեղծել Համաշխարհային ֆուտբոլային ասոցիացիան՝ WFA:

 

Գերմանիայի «Միություն 90/Կանաչներ» կուսակցության ղեկավար Սիմոնե Պետերն էլ ասել է. «Եթե Եվրոպայի 5 առաջատար ֆուտբոլային ասոցիացիաները՝ Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Ֆրանսիան ու Իտալիան, պատրաստակամություն հայտնեն դառնալու WFA միջուկը, կարճ ժամանակում նրանց կմիանան ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Ավստրալիան: Նոր ֆեդերացիային Արգենտինայի ու Բրազիլիայի միացումն էլ կնշանակի Բլատերի ՖԻՖԱ-ի վերջը»:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play