Իշխող կոալիցիան չի ծրագրում արմատական փոփոխություններ մտցնել երկրի Ընտրական Կոդեքսում: «Վրաստանի Սահմանադրական Դատարանը որոշում է կայացրել: Երկրի Խորհրդարանը պետք է աշխատանք անցկացնի, որպեսզի ուղղի այն թերությունները, որոնք մատնանշել է Սահմանադրական Դատարանը: Տվյալ աշխատանքը չի ենթադրում Սահմանադրական բարեփոխումների անցկացում: Խոսքը ընդամենը այն մասին է, որ հավասարեցնենք մեծամասնական շրջանները, բնակչության քանակի համաձայն: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեծամասնական պատգամավորները ընտրվեն ընտրողների հավասար քանակությամբ», -հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության անդամ, «Սոցիալ-Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Գիա Ժորժոլիանին` տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների հեղինակներից մեկը:
Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն ևս մեկնաբանել է 14 քաղաքական կուսակցությունների դիմումը Խորհրդարանին` երկրի Ընտրական Կոդեքսում փոփոխություններ մտցնելու կոչով: «Ես կարծում եմ, որ եթե մենք իսկապես ցանկանանք վերացնել մեծամասնական պատգամավորների ինստիտուտը կամ ներմուծենք նման լուրջ փոփոխություններ, ապա առաջին հերթին մենք պետք է համաձայնություն ստանանք քաղաքացիների կողմից: Նման հարցերի շուրջ սովորաբար կազմակերպում են հանրաքվե: Մի քանի քաղաքական կուսակցություններ չպետք է իրենց իրավունք վերապահեն որոշելու այն, ինչ վերաբերում է ամբողջ երկրի բնակչությանը», -հունիսի 2-ին հայտարարել է Մանանա Կոբախիձեն:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հրապարակել է վիճակագրություն 2015թ. մայիս ամսվա ընթացքում Վրաստանի տարածք այցելած այցելուների քանակի վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն` մայիսին Վրաստանի սահմանն է հատել 454 545 մարդ, ինչը 14.7%-ով ավելի է, քան 2014թ. նույն ժամանակահատվածի ընթացքում: Ընդհանուր առմամբ 2015թ. հունվարից պետական սահմանը հատել է 1 835 545 մարդ, որոնցից 656 068 զբոսաշրջիկներ են (ցուցանիշի կրճատում 3%-ով անցյալ տարվա համեմատությամբ), տրանզիտ ճանապարհորդներ` 405 208 մարդ (ցուցանիշի աճ 21%), այլ (տուն վերադարձող քաղաքացիներ -խմբ.)` 774 269 (ցուցանիշի նվազում 1.3%): Վիճակագրական տվյալների համաձայն` 2015թ. մայիսին Վրաստան ամենաշատը այցելել են Թուրքիայի (+0,5%), Ադրբեջանի (+8,7%), Հայաստանի (+33%), Ռուսաստանի (+42,5%) և Ուկրաինայի(-5,8%) քաղաքացիները:
Հունիսի 2-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Էստոնիայի նախագահը: Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Էստոնիայի նախագահը Վրաստանի և Եվրամիության միջև առանց վիզա ռեժիմի հաստատման հնարավորության մասին հայտարարություն է արել: «Տեսնենք, թե ինչ կկատարվի 4-5 ամիս անց: Վրաստանը պետք է հասկանա, որ նա պետք է ներդաշնակեցնի իր օրենսդրությունը եվրոպականի հետ: Եվրամիության հետ անդամակցությունը լավ բան է, բայց սկզբի համար Վրաստանը պետք է կատարի տնային առաջադրանքը», -հունիսի 2-ին Թբիլիսիում հայտարարել է Էստոնիայի նախագահը:
«Հունիսի 2-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեների նախագահի հետ: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Վրաստանին ՆԱՏՕ-իղեկ ավարության հովանու ներքո անցկացվող տարբեր խաղաղապահական առաքելություններին մասնակցելու համար: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հարցերը գոյություն ունեցեղ համագործակցության փաթեթի շրջանակներում և նշել են փաստաթղթի համաձայնեցված դրույթների իմպլեմենտացիայի կարևորությունը: Վրաստանի Պաշտպանության նախարարը ծանոթացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին վրացական բանակում իրականացվող բարեփոխումների հետ: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեների նախագահը հերթական անգամ հաստատել է Ալյանսի պատրաստակամությունը շարունակել Վրաստանի զինված ուժերի ամրացմանն ու զարգացմանն աջակցություն ցուցաբերելը», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունում:
Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի հետ: Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և ուղղությունները` նախատեսված զգալի փաթեթով, որը Վրաստանը ստացել է Ուելսյան գագաթաժողովի ընթացքում: Գլխավոր թեման էր ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովը, որը տեղի կունենա 2016թ: «Մեր դիրքորոշումները և վերաբերմունքը հայտնի են` մենք պահանջում ենք, որպեսզի Վրաստանը թևակոխի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նոր փուլ», -հայտարարել է Թինա Խիդաշելին: Ինչպես հայտարարել է Պաշտպանության նախարարը հանդիպման ավարտից հետո, ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի վայրի մասին որոշումն արդեն ընդունված է, և վրացական կողմն ալյանսից վերջնական պատասխանի է սպասում: «Հանդիպման ընթացքում մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ նրանց պատասխանին ենք սպասում, որպեսզի իրապես սկսենք անհրաժեշտ աշխատանքները: Գլխավոր քարտուղարը խոստացել է մեզ, որ այս տարվա ընթացքում կժամանի Վրաստան, և ուսումնական կենտրոնի խորհրդանշական բացումը կարելի է համատեղել այդ այցի հետ: Քանի որ մենք դեռևս չգիտենք ամսաթիվը, ապա դա ընդամենը ծրագիր է», -հայտարարել է Թինա Խիդաշելին: