Դեպի Բաղրամյան 26՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չկասեցնելու դեպքում.<<Ո՛չ թալանին>>
20-06-2015 17:33:55 | Հայաստան | Հայտարարություններ
<<Ո՛չ թալանին>> քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն որում ասված է.
<<Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն հայտարարվել է` հունիսի 19-ից <<Ոչ թալանին>> քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելուվ ժողովրդի պահանջը, նստացույց սկսեց Ազատության հրապարակում` պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ապօրինի որոշումը։ Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչև հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և շարժվում դեպի Բաղրամյան 26։
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին։