Միջադեպ Ազատության հրապարակում (Տեսանյութ)


Միջադեպ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

  • 22-06-2015 14:19:09   | Հայաստան  |  Հասարակություն



«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում շարունակում են նստացույցը` ընդդեմ հոսանքի թանկացման: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նստացույց անող երիտասարդներին վրդովված մոտեցան երկու երիտասարդ, ովքեր սպառնում էին ջարդել հրապարակում տեղադրված տեխնիկան, քանի որ երաժշտության ձայնը նրանց խանգարում էր` «արա, հոգեկանիս վրա ազդումա. ինձ չի հետաքրքում` թանկանում ա, թե չէ, արի հացդ էլ տամ, ջուրդ էլ տամ, մենակ մի´ արա»: Երիտասարդները գոռգոռում էին, որ սրճարանում նստած չեն կարողանում միմյանց լսել երաժշտության պատճառով: Նստացույցի մասնակիցներն էլ իրենց հերթին նշեցին, որ իրենք օրենքը չեն խախտում: Նրանք փորձեցին հանգստություն պահպանել և վիճաբանության մեջ չմտնել այդ երիտասարդների հետ:
 
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն