ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին


 

ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին

  • 23-06-2015 17:03:54   | Հայաստան  |  Իրավունք
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը Երևանում հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ,
 
Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների  պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:
 
Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի :
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք