Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը շարունակվում է. ցուցարարները եւ ոստիկանները վճռական են տրամադրված. Տեսանյութեր


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը շարունակվում է. ցուցարարները եւ ոստիկանները վճռական են տրամադրված. Տեսանյութեր

  • 23-06-2015 19:06:11   | Հայաստան  |  Քաղաքական



 

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասնակիցները հունիսի 23-ին դատապարտեցին նույն օրը լուսադեմին ոստիկանության կողմիրց կատարված բռնությունները եւ հայտարարեցին, որ իրենք չեն կոտրվելու, այլ շարունակելու են իրենց պայքարը: 
Ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը հորդորեց ցուցարարներին հետ գնալ՝ դեպի Ազատության հրապարակ: Ցուցարարները Բաղրամյան պողոտայից ուղեւորվեցին դեպի Ազատության հրապարակ: Մինչ այդ ոստիկանները  փակել էին Բաղրամյան պողոտան: Այժմ  երթեւեկությունը սկսում է վերականգնվել:
Ոստիկանները վահանակներով փակել են ամբողջ ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը:
Փողոցում կուտակվել են ոստիկանական մեքենաներ, այդ թվում ջրցան մեքենաներ: 
 
 
 
 
 
 
Տեսանյութերը Մերի Հունանյանի, <Նոյյան Տապան>
Նոյյան տապան  -   Քաղաքական