Թունիսում ահաբեկիչները գնդակահարել են զբոսաշրջիկներին. զոհվել է առնվազն 27 մարդ


Թունիսում ահաբեկիչները գնդակահարել են զբոսաշրջիկներին. զոհվել է առնվազն 27 մարդ

  • 26-06-2015 18:04:23   | Թունիս  |  Միջազգային

Թունիսի Սուս քաղաքի հինգաստղանի Imperial Marhaba հյուրանոցի մոտ ահաբեկիչները գնդակահարել են  զբոսաշրջիկներին,-հաղորդում է BBC-ին: Կալաշնիկով ինքնաձիգով նրանք կրակ են բացել Միջերկրական ծովի ափին հանգստացող մարդկանց ուղղությամբ:

Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 27 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Սպանված զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կոլումբիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ են եղել: Որոշ տեղեկություններով, ահաբեկիչները երկուսն են եղել: Իրավապահներին հաջողվել է վնասազերծել նրանցից մեկին, մյուսին հաջողվել է թաքնվել:

ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ Թունիսում նման դեպք էր արձանագրվել նաեւ մարտի 18-ին, երբ «Բարդո» թանգարանում գնդակահարվեց 21 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել էին:

Հաղորդվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

11291995_701124446682832_1824996452_n11651039_701124443349499_784433476_n

Նոյյան տապան  -   Միջազգային