Սիրիայում առաջին անգամ գլխատել են կանանց այլ մարդկանց աչքի առջեւ


Սիրիայում առաջին անգամ գլխատել են կանանց այլ մարդկանց աչքի առջեւ

  • 30-06-2015 16:11:25   | Սիրիա  |  Միջազգային
afghan-lashing-_u85b

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում գլխատել են 2 կնոջ, որոնց կասկածել են կախարդությամբ զբաղվելու մեջ,-հաղորդում է Reuters-ը:

Մահապատիժն իրականացվել է երկրի արեւելյան Դեյր-էզ-Զոր նահանգում:  Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլռախմանի տեղեկացմամբ, կանանց հետ միասին գլխատել են նաեւ նրանց ամուսիններին:

«Սիրիայում առաջին անգամ են թրով գլխատում կանանց այլ մարդկանց աչքի առջեւ: Նախկինում իսլամիստները այդ կերպ պատժում էին միայն տղամարդկանց»,-նշել է Աբդուլռախմանը:

ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ ջիհադիստները 9 օրվա ընթացքում սիրիական Պալմիրա քաղաքում գնդակահարել եւ գլխատել էին 217 մարդու, իսկ Ալ-Ամարիա ավանում սպանել էին 45 խաղաղ բնակչի:

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play