ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար Երվանդ Զախարյանը չի պատրաստվում ունեցվածքը վաճառել (Տեսանյութեր)


ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար Երվանդ Զախարյանը չի պատրաստվում ունեցվածքը վաճառել (Տեսանյութեր)

  • 30-06-2015 17:05:11   | Հայաստան  |  Տնտեսություն



Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լուրջ չի համարում քաղաքացիների այն պահանջը` որ կուտակած ունեցվածքը վաճառի, ՀԷՑ-ի պարտքերը մարի, քանի որ այդ միջոցներով 2 տարվա պարտքեր կարող է մարվել: Այսօր «Տնտեսական օրակարգ» համաժողովին պատասխանելով լրագրողների հարցերին Երվանդ Զախարյանն ասաց, որ ինքը չգիտի, թե նախագահի` ՀԷՑ-ի 7 դրամը փոխհատուցելու միջոցները որտեղից են վերցվելու: 
 
Հարցին, թե որքան կտեւի աուդիտը, պարոն Զախարյանն ասաց, թե կլինի 3 ամիս, 4 ամիս կամ 6 ամիս` ծավալները ցույց կտա: Հարցին, թե թալանի հարցն է՞լ է ուսումնասիրվելու, Երվանդ Զախարյանն ասաց, որ նման ձեւակերպումներից հեռու մնանք. «Կա աուդիտ, այն բոլոր հարցերի պատասխանը կտա»: Այն հարցին, եթե երկար տեւեց միջոցներ կգտնվե՞ն 7 դրամը փոխհատուցելու, պարոն Զախարյանը վստահեցրեց` այո: Հարցին էլ՝ թե մասնագետները էներգետիկ համակարգը շատ վատ են ներկայացնում, ասում են, որ էներգետիկ անվտանգության ռազմավարություն չունենք, պարոն Զախարյանն ասաց, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անդրադարձել է այդ հարցերին եւ դրանով էլ պայմանավորված է, որ մի շարք հարցերի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ են կատարվում: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն