Ինդոնեզիայում կործանվել է 113 ուղևորով ինքնաթիռ, ողջ մնացածներ չկան (Տեսանյութ)


Ինդոնեզիայում կործանվել է 113 ուղևորով ինքնաթիռ, ողջ մնացածներ չկան (Տեսանյութ)

  • 30-06-2015 17:22:45   | Ինդոնեզիա  |  Միջազգային



Ինդոնեզիայում կործանված «Հերկուլես» С-130  ռազմական տրանսպորտային ինքնաթիռում 113 մարդ է եղել՝ ինքնաթիռի 12 անձնակազմն ու 101 ուղևոր: Նրանցից ոչ մեկ ողջ չի մնացել, հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի զինված ուժերի ներկայացուցչին: «Հերկուլեսի» կործանումը գրանցվել է թռիչքից  մի քանի րոպե հետո` Մեդան քաղաքի մոտերքում: Ինքնաթիռը կործանվել է քաղաքի արվարձանում՝ հարվածելով երկու բնակելի տան ու մի քանի մեքենաների: Ինքնաթիռի անկման վայրում հզոր հրդեհ է գրանցվել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառն է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play