Ռուսաստանի բանակը զինվելու է ռադիոէլեկտրոնային պայքարի գերհզոր համակարգով


Ռուսաստանի բանակը զինվելու է ռադիոէլեկտրոնային պայքարի գերհզոր համակարգով

  • 01-07-2015 17:47:57   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռուսաստանի զինվորականները մշակում են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ, որը կարողանալու է անջատել հակառակորդի ռազմական արբանյակները:
 
Այսպիսով, Ռուսաստանի բանակը շուտով զինվելու է այդ նոր համակարգով, որը հնարավորություն է ունենալու խափանել գերճշգրիտ զենքերի նշանառության համակարգերը և հակառակորդի ռազմական արբանյակները:    Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով պետական «Ռոստեխ» ընկերության կազմում գտնվող «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յուրի Մայևսկուն: Վերջինիս տեղեկացմամբ, այդ նոր համակարգը տեղադրվելու է ոչ թե տիեզերքում, այլ ցամաքային, օդային և ծովային կրիչների վրա: Այն ամբողջությամբ խափանելու է կապը, ծովագնացությունը եւ ռադիոլոկացիան, ինչպես նաեւ գերճշգրիտ զենքի կիրառումը հակառակորդի կողմից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ