«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 100 դպրոցում


«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 100 դպրոցում

  • 02-07-2015 17:09:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան
Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում  ներդնելու վերաբերյալ:  Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական և  Երևանից 50 դպրոց:  

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկայի  տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ,   ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և   խանդավառությամբ  է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝  «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես  նաև կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play