Քննարկվել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցեր


Քննարկվել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցեր

  • 08-07-2015 15:06:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի  և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը, հաշվի առնելով միջազգային կրթական  իրավունքի չափանիշները, կատարել է՝ կրթության ոլորտի օրենսդրական դաշտի  փոփոխություն: Ա. Աշոտյանը միաժամանակ,  անդրադառանալով   կրթության համընդհանուր ներառականության ներդրմանը, կարևորել է դրա շարունակականության երաշխքիները:  
Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով: Ծրագրի փորձարկման մեկնարկը տրվելու է Սյունիքի  մարզից:  Այդ նպատակով միջազգային կառույցների ռեսուրս կենտրոններում կազմակերպվում են մանկավարժների վերապատրաստումներ: Այս համատեքստում նշվել է նաև, որ առանձին  դեպքերում հատուկ դպրոցները կրթություն են կազմակերպում ոչ միայն առողջական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաև  սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար, ինչը մտահոգիչ է:
Գործողությունների ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:  
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ  ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ